Մայրաքաղաքից հեռու մի գյուղում ապրում էր մի հողագործ: Իր կյանքում
այնքան շատ էր լսել թագավորի մասին, որ մեծ ցանկություն ուներ նրան սեփական աչքերով
տեսնելու, քանի որ կարծում էր, որ թագավորը տարբերվում է սովորական մարդկանցից:
-Մարիանա, ուզում եմ գնալ մայրաքաղաք թագավորին տեսնելու:
-Ի՜նչ հիմարություն: Մի կամակորության պատճառով պատրաստվում ես վատնե՞լ մեր ունեցած փոքր գումարը: Մի՛ գնա:
-Քաղաք գնալու առիթը կօգտագործեմ սեղանատամս հանելու համար, այն ինձ շատ է անհանգստացնում:
Գյուղացին այնքան պնդեց, որ ի վերջո կինը նրան թույլ տվեց գնալ: Քաղաքն այնքան հեռու էր, որ մինչև տեղ հասնելը գումարից գրեթե ոչինչ չմնաց:

Գյուղացին ժամանեց մայրաքաղաք և հենց նույն օրն էլ կարողացավ
տեսնել թագավորին, երբ վերջինս դուրս էր գալիս եկեղեցուց:
-Ինչ հիմար եմ ես: Թագավորն էլ ինձ և մյուսների պես հասարակ մարդ է: Սրա համա՞ր ծախսեցի
գումարս: Ինչո՞ւ չլսեցի կնոջս խորհուրդները:
Հաշվեց իր գումարը և տեսավ, որ մնացել է ընդամենը կես ռեալ: Քաղցած էր, և բացի այդ ատամի ցավը գնալով ուժեղանում էր: Կանգ առավ փողոցում սեղանի մոտ թխվածք վաճառողի դիմաց և մտածեց. «Ատամս քաշելու համար ստիպված կլինեմ վարսավիրին կես ռեալ տալ, բայց սովից կմեռնեմ, իսկ եթե թխվածք գնեմ, ատամս կշարունակի ցավալ ու չեմ կարողանա վերադառնալ գյուղ: Ի՞նչ անել»:

Այս երկմտանքի մեջ էր գյուղացին, երբ փողոցով երկու ազնվատոհմիկ
անցան: Տեսան, որ գյուղացին անշարժ նայում է խմորեղենին և սկսեցին ծաղրել նրան.
-Հե՜յ, դո՛ւ: Քանի՞ թխվածք կարող ես ուտել միանգամից:
-Ե՞ս: 100-ից ավելի:
-Հարյո՞ւր,-պատասխանեցին ծիծաղելով: Ոչ ոք չի կարող դա անել:
-Ո՞չ: Ես կարող եմ:

Մինչ նրանք բանավիճում էին, մեծ բազմություն հավաքվեց, և ի
վերջո ազնվորդիներից մեկն ասաց.
-Գրազ գալի՞ս ես:
-Այսպես: Եթե միանգամից 100 թխվածք չուտեմ, կարող եք հանել իմ առաջին սեղանատամը,-և ցույց տվեց այն, որը շատ էր ցավում:
Պարոնները համաձայնեցին, և երբ գյուղացին ուզածի չափ կերավ, նրանց ասաց.
-Այլևս չեմ կարող: Պարտվեցի, պարոններ:

Ազնվատոհմիկները, հաղթանակից ոգևորված, վարսավիր կանչեցին ու
պատվիրեցին.
-Հենց հիմա հանի՛ր այս մարդու սեղանատամը:
Գեղջուկը տխուր դեմք ընդունեց, ինչն ավելի զվարճացրեց շրջապատողներին:
Վարսավիրը սկսեց անել իր գործը, իսկ գյուղացին, ձևացնելով, թե ցավում է, գոռում էր: Երբ ամեն ինչ վերջացավ, պարոնները վարձատրեցին թխվածք վաճառողին ու վարսավիրին և ասացին.
-Ինչքան հիմար կարող է լինել մի մարդ, որ մի քանի թխվածքի համար զրկվի ատամից:

-Դուք ավելի հիմար եք, որ վճարեցիք իմ կերած թխվածքի ու ինձ
անհանգստացնող ատամից ազատվելու համար: Հիմա ո՛չ քաղց եմ զգում, ո՛չ ցավ և միաժամանակ
չծախսեցի իմ կես ռեալը:
Բազմությունն էլ ավելի բարձր ծիծաղեց՝ ծաղրելով պարոններին, որոնք գլխիկոր արագ հեռացան:

Cuentos y leyendas españoles (Книга для чтения на испанском языке для VI класса средней школы), ''El labrador y los señoritos''
Комментариев нет:
Отправить комментарий