12 октября 2015 г.

Աշխարհի լեզուների շուրջ

Էսպերանտո միջազգային արհեստական լեզուն ստեղծել է լեհ ակնաբույժ Լյուդվիկ Զամենհոֆը: Այն բառացիորեն թարգմանվում է «հույս ունեցող, սպասող»:

ՄԱԿ-ում պաշտոնական լեզուները 6-ն են՝ անգլերեն, արաբերեն, իսպաներեն, չինարեն, ռուսերեն, ֆրանսերեն:

Լատիներեն ''sclavus'', իսպաներեն ''esclavo'', անգլերեն ''slave'' բառերը թարգմանվում են «ստրուկ»: Դրանք ծագում են ''slav'' արմատից, որովհետև հին ժամանակներում մեծ թվով սլավոններ էին վաճառվում ստրկության և դառնում նվաճողների շարժական գույքը:

Եթե ցանկանում եք գերմաներեն ասել «Քո գործը չէ», կարող եք ասել ''Das ist nicht dein bier'', որ բառացիորեն կթարգմանվի «Դա քո գարեջուրը չէ»:

Գերմաներենում գոյություն ունեն կարճ, բայց տարողունակ բառեր, որոնց հայերեն համարժեքները չկան: Օրինակ, ''der ohrwurm'' նշանակում է «ձանձրացնող մեղեդի, որ մարդ ինչ-որ տեղ լսել է և այն երգում է ամբողջ օրը» (բառացի՝ «ականջի որդ»): Կամ ''das drachenfutter'' նշանակում է «նվեր կնոջ համար, որ մեղավոր ամուսինը մատուցում է ներում ստանալու նպատակով» (բառացի` «վիշապի կեր»):

Սրբազան հռոմեական կայսրության կայսր Կառլ V-ին վերագրում են հետևյալ խոսքերը. «Ես իսպաներեն խոսում եմ Աստծո հետ, իտալերեն՝ կանանց, ֆրանսերեն՝ տղամարդկանց, գերմաներեն՝ իմ ձիու»: Երբեմն էլ հանդիպում են տղամարդկանց փոխարեն ընկերներ, ձիու դեպքում՝ թշնամիներ տարբերակները:

Ռոբոտ բառն առաջին անգամ գործածել է չեխ գրող Կարել Չապեկն իր «Ռոսսումի ունիվերսալ ռոբոտները» (R.U.R.) գիտաֆանտաստիկ պիեսում: Գրքում դրանք արհեստական մարդիկ են, իսկ չեխերենից թարգմանած՝ ''robota'' նշանակում է «հարկադիր ծանր աշխատանք»:

Ամենաբովանդակալից բառը mamihlapinatapai-ն է, որ Հրո երկիր կղզու լեզուներից մեկով նշանակում է «հայացք երկու մարդկանց միջև, որում արտահայտվում է յուրաքանչյուրի ցանկությունն այն բանում, որ դիմացինը կասի այն, ինչ երկուսն էլ ուզում են, բայց ոչ ոք չի ուզում լինել առաջինը»:

Ֆրանսերենում 70 թիվը հնչում է 60 և 10, 80-ը՝ 4 հատ 20, իսկ 90-ը՝ 4 հատ 20 և 10: Այս լեզվում «o» տառը կարող է գրվել 10-ից ավելի ձևերով (o, eau, au ևն):

Արաբերենը խոսվում է աշխարհի մոտ 25 երկրում, որոնց մի մասում միակ պաշտոնական լեզուն է (ԱՄԷ, Եգիպտոս, Հորդանան, Սաուդյան Արաբիա ևն), մյուս մասում էլ համապաշտոնական է այլ լեզվի կամ լեզուների հետ (Չադ, Ջիբութի, Էրիթրեա, Իրաք ևն):

Իսպաներենը երկրի սահմանադրության մեջ հիշատակվում է «կաստիլյան լեզու» ձևով:

Իսպաներեն այբուբենում գոյություն ունի j (խոտա) տառը: Հետաքրքիր է, որ կա նաև խոտա անունով իսպանական ազգային պար, որ առաջացել է Արագոնի շրջանում:

Աշխարհի բարդագույն լեզուներից մեկը բասկերենն է, որ խոսում են Իսպանիայում և Ֆրանսիայում: Այն առնչություն չունի որևէ այլ լեզվի հետ:

WASITACARORACATISAW-ն անգլերենում եզակի նախադասություն է, որը թե՛ սկզբից, թե՛ վերջից կարդացվում է նույն կերպ (Իմ տեսածը մեքենա՞ էր, թե՞ կատու):

Ամենաշատ խոսվող լեզուն հյուսիսչինականն է, որ կոչում են մանդարին:

Աիդա Գրիգորյան

Комментариев нет:

Отправить комментарий