«Կովկասը, որ խոշոր բնակարան մըն է, կպատկաներ Ռուսիո, որը տված էր հայ, թուրք
և վրացի եղբայրներուն վարձու: 1918թ, երբ Ռուսիա իր կինը մտաբերելով քաշվեցավ, երեք
եղբայրները տեր հռչակեցին տանը ու դադրեցան վարձք վճարել: Հայաստանը արհեստով վաճառական
էր, Վրաստանը՝ «կանդուկտոր», իսկ Ադրբեջանը՝ մսագործ: Մեծ եղբայրը՝ Հայաստանը, ի հնուց
անտի կսիրեր ծովերի թագուհի Անգլիո ու մինչև այս շրջանին ալ կշարունակեր սիրել մանկական
ջինջ սիրով մը:
Բաթումի բանակցություններուն Վրաստանն ու Գերմանիան իրար հետ ժպիտ մը փոխանակություն
ունեցան: Հետո միայն սերը խորանալով, Վրաստանն ինքզինքը զսպել չկրցավ ու տուն դառնալով,
Գերմանիան իր քով կանչեց ու ինկավ անոր գիրկը:
Մյուս եղբայր Ադրբեջանը, ճիշտ խոսած, դեռ արբունքի չէր հասած, բայց տեսնելով, որ
իր երկու եղբայրները առանձին տուն տեղ դառնալու վրա կխորհին, ինքն ալ Գերմանիո կառապան
Տաճիկին գիրկն ինկավ: Ադրբեջանը ամենեն ուշն սկսավ, բայց ամենեն շուտ տեղ հասավ իր
նպատակներուն մեջ»:
«Ժամանակի պատմիչը սապես կգծե Հայաստանին սահմանները: Այն տարածությունը, կըսե,
որ տվավ Տաճիկը հայուն, հին ատենները թագավոր մը կնվիրեր գիշեր մը իրեն աղվոր հեքիաթ
պատմող աղախնին: Ծխողները գլանակին մնացորդները ծխափողեն դուրս փչելու համար երեսնին
դեպի Վրաստանը շուռ կուտային, որ չըլլա թե Տաճկաստան իյնալով զինադադարի խախտումն նկատվե,
որուն Տաճիկն ակնդետ կսպասեր»:
«Պատմության մեջ երբ ուժեղ եք եղեր՝ Հայաստան եք ունեցեր, երբ թույլ՝ կորսնցուցեր:
Հիմա թույլ եք: Մեզի կըսեք եկեք կռվեցեք թյուրքերու հետ և երկիրն առեք տվեք մեզի: Լավ,
կռվին մեջ զոհեր կիյնան, ես ո՞ր անգլիացի մորն ըսեմ, տուր քո երեսուն տարեկան տղայիդ,
որ չորս փոքրերու հայր է, տանեմ հայերու համար սպանեմ, որ անոնք կառավարություն ըլլան,
Երևանին մեջ պառլամենտ կազմեն ու ծալապատիկ զրույցի նստեն»:
«Փոքր ազգերը շատ կարևոր գործոն են: Անոնք կլավիշներն են դաշնամուրին, որք ինչքան
շատ ըլլան, այնքան եվրոպական կոնցերտը ներդաշնակ դուրս կուգա»:
«Ամերիկան, սա համաշխարհային բժիշկն ալ, զերծ չէ հիվանդութենե: Ուրույն հիվանդություն
մը ունի, որ Մոնրոյի օրենք կըսվի ու հաճախ անկողինը կնետե զինքը: Այս հիվանդությունը,
նկատված է, որ կբռնե Ամերիկային այն պահերուն, երբ աղքատ, նավթազուրկ հիվանդի մը վրա
կկանչվի: Այսպես, երբ չորս տարի առաջ կեսգիշերին հանկարծ Հայաստանին սանճին բռնեց և
անկախություն կուզեր, 14 անգամ մարդ ղրկեց Ամերիկայի ետևեն՝ չեկավ, չեկավ առարկելով,
թե Մոնրոն պատվիրեր է տունեն դուրս չելնել: Իսկ այսօր, երբ Անգլիան կկանչե Մոսուլի
նավթը կիսելու՝ քրտնաթաթախ, ոտաբոբիկ Եվրոպա կվազե՝ դեմն ելած Մոնրոյի օրենքը ոտով
գետինը գլորելով»:
«Պատվով միայն անհատները կերդնուն, իսկ պետությունները շահով կերդնուն, վասնզի
պատիվ չունեն»:
«ԱՆգլիան ու Ֆրանսիան իրենց «բարեկամությունը» քաղցր թեյով մը ռատիֆիկացիայի ենթարկեցին
ու որովհետև մտերիմներու մեջ գաղտնիք պահելու հարկ չկա՝ Անգլիան հայտնեց, որ ինքը Հունաստանին
դրդեց տաճիկի դեմ:
-Ախ, դուն, սատանա՛... ես ալ թյուրքին սրեցի հույնին դեմ:
-Իրա՞վ, թող կռվեն, հոգ չէ, հաճելի է ինձ թնդանոթի մեղեդին: Է՛, թեյդ անուշ ըրե...
Թեյը վերջացուցեր էին «բարեկամները» ու նարդիին սեղանին բազմեր:
-Ինչի՞ վրա խաղանք, անուշիկ բարեկամ,-հարցուց Անգլիա:
-Դուն ըսե,-պատասխանեց Ֆրանսիա:
-Ավստրիո վրա խաղանք:
-Չէ՛, Բաքվի նավթերուն վրա խաղանք: Հա՛, գտա,-ձայնեց վերջապես Ֆրանսիա, եթե ես տարա՝ Քեմալը թող հարյուր հիսուն քիլոմեթր ետ քշե հույներուն ու Իզմիրը առնե, եթե դուն տարար՝ թող նույնքան առաջ գա հույնը ու Բրուսանալ վերցնե:
-Լա՛վ:
-Ախ, դուն, սատանա՛... ես ալ թյուրքին սրեցի հույնին դեմ:
-Իրա՞վ, թող կռվեն, հոգ չէ, հաճելի է ինձ թնդանոթի մեղեդին: Է՛, թեյդ անուշ ըրե...
Թեյը վերջացուցեր էին «բարեկամները» ու նարդիին սեղանին բազմեր:
-Ինչի՞ վրա խաղանք, անուշիկ բարեկամ,-հարցուց Անգլիա:
-Դուն ըսե,-պատասխանեց Ֆրանսիա:
-Ավստրիո վրա խաղանք:
-Չէ՛, Բաքվի նավթերուն վրա խաղանք: Հա՛, գտա,-ձայնեց վերջապես Ֆրանսիա, եթե ես տարա՝ Քեմալը թող հարյուր հիսուն քիլոմեթր ետ քշե հույներուն ու Իզմիրը առնե, եթե դուն տարար՝ թող նույնքան առաջ գա հույնը ու Բրուսանալ վերցնե:
-Լա՛վ:
Օրը տարաժամ էր, Ֆրանսիա հաղթական տուն գնաց: Իսկ Անգլիան՝ քնելե առաջ դեռ քանի մը
անգամ ալ ննջարանին մեկ ծայրեն մյուսը չափեց:
-Վաղն այդ տխմար Հունաստանին ի՞նչ պատասխանեմ,-ի վերջո ըսավ Անգլիա բարձրաձայն ու վերմակը քաշեց գլխուն»:
-Վաղն այդ տխմար Հունաստանին ի՞նչ պատասխանեմ,-ի վերջո ըսավ Անգլիա բարձրաձայն ու վերմակը քաշեց գլխուն»:
«Դո՞ւք ինչ մարդ եք, որ մինչև այսօր չեք կրցած կարգին գործ մը գտնել, հայասիրությամբ
կզբաղվիք: Ո՞վ է տեսեր ցայսօր, որ դիվանագիտական գործերու մեջ սերը դեր խաղա: Ո՞ր զորավար
սիրով ճակատամարտ մը վաստակեց: Գեներալ Ժոֆրը գերմանացոց սիրելո՞վ հաղթեց, թե՞ Մառնի
ջուրերուն մեջ խեղդելով: Ձերդ մեծության հայտնի չէ՞, որ սերն ամուսնացողներուն միայն
հարկավոր բան է՝ այն ալ ամուսնության առաջին տարին միայն...»:
«Զվիցերիա: Պզտիկ դեմք մը, որու վրա անճոռնի քթի մը նման բուսեր է Ալպերը: Մենք
ալ ունեինք մեր Մասիսը, որ ավելի բարձր է քան ձեր Ալպերը: Ի՞նչ օգուտ տվավ մեզ, բացի
քանի մը անհամ ոտանավորներե...»
«Բիսմարկն իր ժամանակին երբ կըսեր՝ «իմ փտած զինվորը չեմ զոհեր հայուն», հայերը
սաստիկ բարկացեր էին Բիսմարկին վրա, թե ինչո՞ւ իր ողջ բանակը չի զոհեր հայուն, ինչո՞ւ
այսքան եսասեր է, ու Բիսմարկին վրա կնայեին որպես հրեշի մը: Իսկ ես այօսր կըսեմ: Բիսմարկն
ամենամեծ բարեկամն էր հայոց: Եթե սկզբեն բոլոր դիվանագետները փոխանակ կեղծավորաբար
սիրելու՝ անկեղծաբար ատեին, մենք փրկված էին հիմա»:
Ֆելիետոններ՝
Համաշխարհային պատերազմը
Պատմություն 1918 թվի Կովկասյան անցքերու
Հայաստանն ու դաշնակիցները
Քաղաքացի և պետություն
Բժիշկները
Ռումբ
Համաշխարհային բժիշկը
Երկնային պլենում
Դիվանագիտական զրույցներ
Հույն-տաճկական պատերազմ
Նամակ Քրաֆտ Բոննարին՝ ի Ժնև
Համաշխարհային պատերազմը
Պատմություն 1918 թվի Կովկասյան անցքերու
Հայաստանն ու դաշնակիցները
Քաղաքացի և պետություն
Բժիշկները
Ռումբ
Համաշխարհային բժիշկը
Երկնային պլենում
Դիվանագիտական զրույցներ
Հույն-տաճկական պատերազմ
Նամակ Քրաֆտ Բոննարին՝ ի Ժնև
Լեռ Կամսար, «Խաղք ու խայտառակ աշխարհ», Երևան, 2008
Комментариев нет:
Отправить комментарий