Ճամփորդությունը
միակ բանն է, որի վրա գումար ծախսելով՝ ավելի ես հարստանում:
Ոչ ոք ճամփորդությունից
չի վերադառնում այնպիսին, ինչպիսին նախկինում էր:
Մենք այն
ժամանակ ենք զգում մայրենի լեզվի քաղցրությունը, երբ այն լսում ենք օտար երկնքի տակ:
Առավոտյան
անծանոթ քաղաքում արթնանալը մարդու համար հաճելի զգացողություններից մեկն է:
Տարվա մեջ
մեկ անգամ գնացեք այնտեղ, որտեղ երբևէ չեք եղել:
Եթե ուզում
ես համոզվել՝ այդ մարդը քեզ դուր է գալիս, թե ոչ, ճանապարհորդիր նրա հետ:
Կյանքի
վերջում մենք երկու բանի համար ենք զղջալու՝ քիչ սիրելու և քիչ ճամփորդելու:
Միակ բանկը,
որը երբևէ չի կողոպտվի, մեր ճամփորդություններից ստացած հիշողությունների բանկն է:
Ճանապարհը
մեզ ավելի համեստ է դարձնում, որովհետև գիտակցում ենք, թե որքան աննշան ենք:
Կյանքում
ամենից հետաքրքիր ուղևորությունները կատարում է հիշողությունը:
Ճամփորդությունը
սկզբում մեզ զրկում է արտահայտվելու շնորհից, իսկ հետո մեզ վերածում է պատմողի:
Աշխարհի
երկրները ճանաչելը մարդկային խելքի զարդն ու սնունդն է:
Երբեք խնայողություն
մի ցուցաբերեք այն ամենի հանդեպ, ինչը կրկնել չեք կարողանա:
Մենք ճամփորդում
ենք, որ վերգտնենք մեզ, որպեսզի բացվեն մեր աչքերն ու սրտերը և սովորենք ինչ-որ նոր
բան, որը թերթերում և դասագրքերում չեն տպագրում:
Եղեք ճանապարհորդներ,
ոչ թե զբոսաշրջիկներ: Փորձեք նորություններ, ծանոթացեք նոր մարդկանց հետ և դուրս եկեք
ձեր կաղապարող շրջանակներից: Այդ բանալիներով կարելի է հասկանալ այս զարմանալի աշխարհը:
Ճանապարհորդը
ապրում է չորս կյանք. առաջինում նա ծրագրում է ճամփորդությունը, երկրորդում իրականացնում
է այն, երրորդում վերհիշում է, իսկ չորրորդում ապրում է, ինչպես մնացյալ մահկանացուները:
Աիդա Գրիգորյան
Комментариев нет:
Отправить комментарий