1 сентября 2015 г.

Նախկին Հարավսլավիա, ժամանակակից պետություններ (փաստեր)

Հարավսլավիան պետություն էր Եվրոպայի հարավ-արևելքում՝ Բալկանյան թերակղզում: Միության փլուզումից հետո առաջացան անկախ 6 երկրներ՝ Խորվաթիա, Սլովենիա, Մակեդոնիա, Բոսնիա և Հերցեգովինա, Սերբիա, Չեռնոգորիա: 
Խորվաթիան համարվում է փողկապների հայրենիքը: Այն տարածեցին խորվաթ զինվորները, իսկ ֆրանսիացիները, հավանելով այդ աքսեսուարը, անվանեցին à la Croate` խորվաթական ձևով: Հետագայում արտահայտությունը ֆրանսերեն cravate (փողկապ) բառի հիմքը դարձավ:

Շան դալմատին տեսակը մեզ հասել է Խորվաթիայից, ավելի կոնկրետ՝ Դալմաթիա շրջանից, որից էլ կենդանին ստացել է իր անվանումը: 

12 августа 2015 г.

Սպորտային տերմիններ (թենիս)

Աութ (out) – երբ գնդակը դուրս է գալիս կորտի եզրագծերից
Բոլ բոյ/գըրլ (ball boy/girl) – տղա/աղջիկ, ովքեր գնդակներ են հասցնում նետում (подача) կատարողին կամ դրանք հավաքում դաշտից
Բրեյք (break) – երբ խաղացողը հաղթում է գեյմը հակառակորդի նետման ժամանակ
Գեյմ (game) – սեթի 1 խաղը, որն ընթանում է առանձին հաշվով. առաջին նետումները կատարում է նույն թենիսիստը

8 августа 2015 г.

Սպորտային տերմիններ (ֆուտբոլ)

Ամպլուա – ֆուտբոլիստի դիրքը խաղադաշտում (պաշտպան, կիսապաշտպան...)
Արագ գոլ – գոլ, որ խփում են մինչև հանդիպման 18-րդ րոպեն
Արենդա (վարձակալություն) – մի խաղացողի տեղափոխությունը մեկ այլ ակումբ որոշակի ժամկետով, որից հետո խաղացողը կամ գնվում է այդ ակումբի կողմից կամ վերադառնում է իր նախկին թիմ
Աութ (դուրս) – երբ գնդակը դուրս է գալիս կողային գծից
Աութսայդեր – ակումբ, որ վերջին տեղերն է զբացեղնում մրցաշարային աղյուսակում և կարող է դուրս մնալ առաջին լիգայից
Դերբի – հանդիպում երկու ակումբների միջև, որոնք ներկայացնում են նույն քաղաքը

4 августа 2015 г.

Գյուղացին և ազնվատոհմիկները

Մայրաքաղաքից հեռու մի գյուղում ապրում էր մի հողագործ: Իր կյանքում այնքան շատ էր լսել թագավորի մասին, որ մեծ ցանկություն ուներ նրան սեփական աչքերով տեսնելու, քանի որ կարծում էր, որ թագավորը տարբերվում է սովորական մարդկանցից:

-Մարիանա, ուզում եմ գնալ մայրաքաղաք թագավորին տեսնելու:
-Ի՜նչ հիմարություն: Մի կամակորության պատճառով պատրաստվում ես վատնե՞լ մեր ունեցած փոքր գումարը: Մի՛ գնա:
-Քաղաք գնալու առիթը կօգտագործեմ սեղանատամս հանելու համար, այն ինձ շատ է անհանգստացնում:
Գյուղացին այնքան պնդեց, որ ի վերջո կինը նրան թույլ տվեց գնալ: Քաղաքն այնքան հեռու էր, որ մինչև տեղ հասնելը գումարից գրեթե ոչինչ չմնաց: 

13 июля 2015 г.

Ի՞նչը կփոխեի հայ հասարակության մեջ (առօրյա կենցաղ, մտածողություն և այլն), ինչ լուծման ուղի(ներ) կառաջարկեմ այդ ուղղությամբ

Երբ մարդիկ երկար ժամանակ ապրում են նույն միջավայրում, ձեռք են բերում ընդհանուր որոշ գծեր ու հավաքական մտածողություն: Այդ առումով հետ չի մնում նաև հայը, ով ժամանակային հոսքին զուգընթաց ստեղծում է իր ուրույն քաղաքակիրթ հասարակությունը:  

Առաջին հերթին ես չեմ ընդունում արարքը մեր հանրության այն զանգվածների, որոնք մի քանի մետաղադրամի համար նպատակահարմար են գտնում բռնել արտասահման տանող ճանապարհն ու իրենց «փոքրիկ ներդրումն ունենալ» Հայաստանում արտագաղթի ցուցանիշի բարձրացմանը: Հասկանալի է, որ այդ որոշումը սուբյեկտիվ այս կամ այն պատճառով է պայմանավորված, բայց տեսնենք, թե որն է լուծումը: 

5 июля 2015 г.

Ժիլ Սիմոն

Ծննդավայր՝ Նիցցա, Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ՝ 27 դեկտեմբերի 1984թ
Մշտական բնակության վայր՝ Նևշատել, Շվեյցարիա
Պրոֆեսիոնալ կարիերայի սկիզբ՝ 2002թ
Առաջին հայտնվելը ATP մրցաշարում՝ 2004թ, Մեց
Առաջին հայտնվելը Մեծ սաղավարտի մրցաշարում՝ 2005թ, Ռոլան Գարոս

Թենիսով զբաղվել սկսել է 6 տարեկանից: Պատանեկության տարիներին հասակով բավական ցածր էր իր խաղընկերներից, և նրան ոգեշնչում էր ամերիկացի Մայքլ Չանգը, ով չնայած իր կարճահասակ լինելուն՝ կարողացել էր լավ թենիսիստ դառնալ: 

Չափազանց նիհար լինելու և դանդաղ աճելու պատճառով Ժիլին տվել էին Poussin (ճուտ, ճուտիկ) մականունը: Այժմ արդեն այս բառը նրան չի բնորոշում. թենիսիստի հասակը գերազանցում է 180 սմ-ը:

Խաղընկերները և երկրպագուները նրան դիմում են Ժիլոու անունով: