Շատ են գրում ու խոսում այն մասին, որ անհրաժեշտ է հրաժարվել
Թուրքիայում արտադրված ապրանքներից, բայց գրեթե չի նշվում՝ որոնք են այդ ապրանքները:
Ստորև ձեզ ենք ներկայացնում թուրքական արտադրության մի քանի բրենդներ, որոնք շատ են
գովազդվում ու սպառվում հայաստանյան միջավայրում: Նպատակը ընթերցողին ու շարքային գնորդին
պարզապես այդ ապրանքների անվանումները հաղորդելն է, իսկ գնել, թե ոչ, յուրաքանչյուր
մարդու որոշելիքն է:
26 июня 2016 г.
21 февраля 2016 г.
Ինտելեկտուալ խա՞ղ, սպո՞րտ, թե՞ ... շախմատ
Կիրսան Իլյումժինովը, ով 1995 թվականից զբաղեցնում է FIDE-ի
(Շախմատի միջազգային ֆեդերացիա) նախագահի պաշտոնը, երկար տարիներ եղել է նաև Կալմիկիայի
Հանրապետության (ՌԴ) նախագահը:
Ցունգցվանգը շախմատում այն դրությունն է, երբ կողմերից մեկը
կամ երկուսն էլ հնարավորություն չունեն շահավետ քայլ կատարելու, և ցանկացած փոփոխություն
կհանգեցնի խաղացողի դիրքի վատացմանը:
26 января 2016 г.
Մերձբալթյան երկրներ (Լատվիա, Լիտվա, Էստոնիա). հետաքրքիր փաստեր
Լատվիայի պետական զինանշանի վրա աստղերի տեսքով արտացոլված են
այս հանրապետության պատմական երեք շրջանները՝ Կուրլանդիա, Վիդզեմե, Լատգալիա: Երեք
աստղերն է ներառում նաև Լատվիայի անկախությունը խորհրդանշող Ազատության հուշարձանը,
որ գտնվում է Ռիգայի սրտում:
Լատվիայում մեծ «հարգանք» ու ժողովրդականություն է վայելում
սաթը՝ չնայած, որ այն թանկարժեք քար չէ: Հին ժամանակներում Սաթե ճանապարհը ձգվում էր
Մերձբալթիկայից Հռոմ: Երբեմն Բալթիկ ծովը նույնիսկ հանդիպում է Սաթե ծով ձևով: Լատվիայում
գործում է Dzintars («սաթ») ընկերությունը, Dzintari համերգասրահը, Ձինտարս (ար.) և
Ձինտրա (իգ.) անուններով հաճախ կոչում են երեխաներին:
11 ноября 2015 г.
Պիրենեյան թերակղզու միապետությունը (տեսարժան վայրեր Իսպանիայում)
Մադրիդ, Իսպանիայի
հրապարակ
Կաստիլյա-Լեոն և Կաստիլյա-Լա-Մանչա ինքնավար շրջանների միջև
է գտնվում Իսպանիայի արքայական մայրաքաղաքը, որի կենտրոնը Իսպանիայի հրապարակն է: Այստեղ
են շքեղ Կասա Գայարդոն, «Իսպանիա» շենքը և Մադրիդյան աշտարակը, որին բարձրության պատճառով
տվել են «Ընձուղտ» մականունը: Հրապարակի տեսքը զարդարում են իսպանական ու համաշխարհային
գրականության անմահ հերոսների՝ Դոն Կիխոտի և Սանչո Պանսայի, ինչպես նաև նրանց «կյանք
տվողի»՝ Միգել Սերվանտեսի արձանները:
Իսպանիայի հրապարակից ոչ հեռու Թագավորական պալատն է, դրա դիմաց՝
Ալմուդենա թագավորական տաճարը՝ կոչված Մադրիդի հովանավոր կույս Ալմուդենայի պատվին:
2004թ այս տաճարում պսակադրվեցին Իսպանիայի ներկայիս թագավոր Ֆիլիպ VI-ը և հաղորդավարուհի
Լետիսիա Օրտիսը:
2 ноября 2015 г.
Ֆուտբոլ՝ հաղթանակների ու պարտությունների խաչմերուկ (փաստեր)
«Ատլետիկ Բիլբաոն» իր սկզբունքայնության մեջ անգերազանցելի է:
Այս ակումբում կարող են խաղալ միայն բասկեր կամ էլ բասկյան ծագումով մարզիկներ: Նմանատիպ
ազգայնական մոտեցումով առաջնորդվում է բասկյան մեկ այլ թիմ ևս՝ «Էյբարը»:
Իսպանացի ֆուտբոլիստ Խեսուս Նավասը տառապում է հազվագյուտ հիվանդությամբ՝
նոստալգիայով (հայրենաբաղձություն), և չի կարող երկար ժամանակ հեռու մնալ իր հարազատ
Սևիլյայից: Ի դեպ՝ նա ծագումով գնչու է:
Ֆուտբոլի աշխարհի առաջնության նախաձեռնողը ՖԻՖԱ-ի նախագահ Ժյուլ
Ռիմեն էր: 1930-1970թթ գլխավոր մրցանակը կոչվում էր «Ժյուլ Ռիմեի մրցանակ», իսկ ներկայումս
այն անվանում են աշխարհի գավաթ կամ «ոսկե աստվածուհի»:
12 октября 2015 г.
Աշխարհի լեզուների շուրջ
Էսպերանտո միջազգային արհեստական լեզուն ստեղծել է լեհ ակնաբույժ Լյուդվիկ
Զամենհոֆը: Այն բառացիորեն թարգմանվում է «հույս ունեցող, սպասող»:
ՄԱԿ-ում պաշտոնական լեզուները 6-ն են՝ անգլերեն, արաբերեն, իսպաներեն,
չինարեն, ռուսերեն, ֆրանսերեն:
Լատիներեն ''sclavus'', իսպաներեն ''esclavo'', անգլերեն ''slave'' բառերը
թարգմանվում են «ստրուկ»: Դրանք ծագում են ''slav'' արմատից, որովհետև հին
ժամանակներում մեծ թվով սլավոններ էին վաճառվում ստրկության և դառնում նվաճողների
շարժական գույքը:
Եթե ցանկանում եք գերմաներեն ասել «Քո գործը չէ», կարող եք ասել ''Das ist
nicht dein bier'', որ բառացիորեն կթարգմանվի «Դա քո գարեջուրը չէ»:
Подписаться на:
Сообщения (Atom)





