Այսօր գրեթե ոչինչ չի խոսվում Իտալիայի հարավ-արևելքում գտնվող
Օտրանտո նավահանգստի երբեմնի կարևորության ու պատմական անցյալի մասին: Երևի այդ
պատճառով էլ որոշեցի անդրադառնալ հենց այս վայրին՝ հաշվի առնելով, որ ձմեռվանից սկսել
էի իտալական քաղաքները ներկայացնող փոքրիկ շարք (Վենետիկ, Թուրին, Միլան, Ֆլորենցիա),
և երկրորդ՝ այս հրապարակումը կարտացոլի նաև եվրոպական պատմության որոշ դրվագներ:
2 мая 2014 г.
27 марта 2014 г.
Մեկ օրվա 15 ժամը
Ասում են՝ կյանքը առավել հետաքրքիր է, երբ հաճախակի անում
ես ինչ-որ բաներ առաջին անգամ: Սա երկրորդ այցելությունս էր Շիրակ, իսկ մարզկենտրոն
Գյումրի՝ առաջինը: Բազմաշերտ ու յուրօրինակ կազմով էինք ճամփորդում՝ տարբեր տարիքի
և հետաքրքրությունների երիտասարդներով, որոնց մեծագույն մասը գիտակների ակումբից էին:
Գարնանային արևոտ օրը, մարդկանց ու շրջապատի ներդաշնակությունը դրական պահեր էին խոստանում:
1 января 2014 г.
Տոհմերի անկումը` մինչև Անտոնիններ. Մաս II
Առաջին
մասը՝ այստեղ
Երբ
համայնքի տաճարում բուրվառով կանգնած սպասարկող տղայի մազերը հանկարծ ճերմակեցին,
ոմանք դրանում տեսան տիրակալների փոփոխման նշան՝ իբրև թե երիտասարդից հետո գալու է
ծերունի, այսինքն՝ Ներոնից հետո Գալբան: Ներոնը մահացավ 32, իսկ Սերվիոս Գալբան կայսր դարձավ 72 տարեկանում:
Ապագա
կայսր Օտոնը հույս ուներ, որ Գալբան
իրեն կորդեգրի, բայց երբ նա գերադասեց Պիզոնին, Օտոնը վճռեց ուժի դիմել: Կազմակերպելով
Գալբայի սպանությունը և ստանալով վերջինիս գլուխը՝ նա բացականչել էր. «Սա դեռ
դատարկ բան է, բարեկամներս, ինձ ցույց տվեք Պիզոնի գլուխը»: Իսկ սպանվելիս Գալբան
ասել էր. «Խփեցեք, եթե դա պետք է պետությանը»:
31 декабря 2013 г.
12 փաստ 12 կեսարների կյանքից. Մաս I
Հռոմեական օրացույցում իդեր էր կոչվում ամսվա կեսը՝ 15-րդ
կամ 13-րդ օրը՝ կախված ամսվա տևողությունից: Ք.ա. 44թ մարտյան իդերին՝ մարտի 15-ին,
դավադիրների ձեռքով սպանվեց Հուլիոս Կեսարը: Պլուտարքոսը վկայում է, որ
գուշակը օրեր առաջ Կեսարին ասել էր, որ նա այդ օրը զգուշանա մահից: Սենատի աստիճանների
վրա հանդիպելով գուշակին՝ Կեսարը նրան հեգնանքով ասաց. «Մարտյան իդերը սկսվել են»:
«Սկսվել են, բայց դեռ չեն անցել»,- պատասխանեց գուշակը: Րոպեներ անց Կեսարը սպանվեց:
Ակցիումի ծովամարտում Մարկոս Անտոնիոսին պարտության մատնելուց
հետո Օկտավիանոս Օգոստոսը Էպիրոսի հարավարևմտյան
եզրին կառուցեց Նիկոպոլիսը` «հաղթանակի քաղաք», Ապոլլոնի պատվին կազմակերպեց ռազմական
մրցություններ, որոնք վերածվեցին Ակտիական խաղերի՝ սպորտի և արվեստի տոնի:
16 ноября 2013 г.
Ինչո՞ւ գնացիր Վենետիկ, Մխիթա՛ր
Հասկանալու համար Մխիթար Սեբաստացու գործունեության և ստեղծած արժեքների բազմաթիվ կողմեր, հարկ է անդրադառնալ այն հարցին, թե ինչպիսի սոցիալական, քաղաքական, կրոնական, գաղափարական միջավայրի ծնունդ էր Մխիթար Սեբաստացին: Պատմական ինչ ժամանակահատվածում է ապրել և գործել այս հայը, որի վաստակն արժանացել է աշխարհի մեծերի, անգամ Նապոլեոն Բուոնապարտեի ուշադրությանը: Եվ այսպես՝ նա ծնունդն էր 17-րդ դարի Հայաստանի, մի Հայաստանի, որին միայն մենք ենք հետագայի դիտանկյունից անվանում Հայաստան: Երկիրը բաժանված էր միջնադարյան բռնապետության ավանդույթներ կրող երկու կայսրությունների՝ Թուրքիայի և Պարսկաստանի միջև: Պատմական Հայաստան հռչակված տարածքում հայերը կազմում էին ազգային փոքրամասնություն: Սոցիալական միջավայրի մասին խոսք անգամ չի կարող լինել, քանզի այն բացակայում էր՝ խախտելով մարդ հիմնարար արժեքի բոլոր տարրական իրավունքներն՝ անգամ ապրելու: Ռայան՝ այս դեպքում հայը, չուներ ազատ ընտրության և գոյատևելու պարզ իրավունք: Այն ժամանակներում ընդունված էր հայ մանկահասակ երեխաներին հավաքել՝ ռազմական կրթությամբ ապահովելու, իսլամադավան դարձնելու և հետո ենիչերիական խմբերում ներառելու համար: Այս առումով Մանուկը, որին հետո կկոչեն Մխիթար, հրաշքով փրկվեց: Քաղաքական առումով Մՙխիթարը ծնունդ էր մի տարածքի, որը վերոնշյալ Թուրքիայի կազմում ներառված էր որպես սովորական վիլայեթ՝ գավառական խավարին բնորոշ բոլոր չափիչներով: Այստեղ բեկը կամ փաշան աստված են, իսկ հարկահավաքը՝ միակ ճշմարիտ արարածը: Գաղափարական և կրոնական միջավայրը, որը մինչ այդ զբաղված էր նվաճողների քաղաքական և հարկային բռնաճնշումների աստվածապետական հենքն ամրագրելով, կարծես մի պահ ուշքի եկավ և փրկության ելքեր էր փնտրում: Այս փուլում ազատագրական ինչ-ինչ բռնկումներ էին նկատվում լեռնային հատվածներում. Ս. Էջմիածինը զբաղված էր դեպի Եվրոպա հայերեն խնդրագրեր ուղարկելով, իսկ Մանուկի հայրենի եզերքը տառապում էր խավարի հեծեծանքներում:
3 ноября 2013 г.
Երկու պետական սահման (Շիրակ)
Ստացվեց
այնպես, որ «Ապոլլոն» գիտակների ակումբը որոշեց այս ուս. տարվա ընթացքում երկրորդ ճամփորդությունը
կազմակերպել դեպի Շիրակի մարզ: Հուրախություն մեզ՝ եղանակն արևոտ էր, հաճելի, աշունն ասես
մոռացել էր, որ վերջին ամիսն է ապրում և հրաժարվել ցուրտ կամ անձրևոտ լինելուց: Մաստարա
գյուղում առաջինը տեսանք Սողոմոն Թեհլերյանին նվիրված հուշարձանը, և սա
էլ հարմար առիթ էր՝ հիշելու և պատմելու «Նեմեսիս» գործողության, Թալեաթի և Եղեռնի մյուս
հիմնական կազմակերպիչների սպանության մասին առանցքային տեղեկությունները:
Подписаться на:
Сообщения (Atom)


